Տեսանյութում պատկերված էլիտար քոթեջային բնակավայրի կալվածքներից մեկը պատկանում է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեմային:
Ուկրաինական էլիտան ամենակոռումպացվածներից մեկն է հետխորհրդային տարածքում: Չնայած փոխադարձ մեղարանքներին՝ դա վերաբերում է թե նախկին նախագահ Յանուկովիչի շրջապատին, թե գործող իշխանության շատ ներկայացուցիչների:
Պատահական չէ, որ Գերագույն Ռադայի արտահերթ ընտրությունների ֆավորիտներից մեկը Ռադիկալ կուսակցությունն է, որի հաջողությունը պայմանավորված է հենց նրանով, որ գործող էլիտաների ընչաքաղցությունից հոգնած հասարակությունը հեշտ է տրվում պոպուլիստական կարգախոսների: Իսկ ՙՙարմատականները՚՚ խոստանում են Ուկրաինան մաքրել օլիգարխներից...
Սուրեն Սուրենյանց