Այսօր՝ Հայաստանի ու Սերբիայի նախագահների մասնակցությամբ հանդիսավորապես բացվեց Դիլիջանի միջազգային դպրոցը: Ես ևս հրավիրյալների թվում էի: Դպրոցային համալիրի տարածքում աննկարագրելի դրական մթնոլորտ էր, բացառիկ կրթական ու անգամ քաղաքակրթական միջավայր: Այնտեղ ապագա Հայաստանի շունչն էր, ժամանակակից աշխարհում մեր մրցակցային առավելության խոսուն ներկայությունը: Կեցցե Ռուբեն Վարդանյանը և իր տիկինը, նրանց բոլոր համախոհներն ու աջակիցները:
Անգրագիտության, անկրթության ու միջակության տոտալ քարոզչության մեր օրերում մի բացառիկ օազիս, որը, վստահաբար, վաղվա Հայաստանի այցեքարտերից մեկն է դառնալու աշխարհում:
Սամվել Ֆարմանյան