Երեկ շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ մեր երկրի ներկայի ու ապագայի համար.ՀՀ-ն դարձավ Եվրասիական Տնտեսական Միության լիիրավ անդամ,որն արդեն կայացած ու անշրջելի իրողություն է:
Դեռ նախորդ տարվա սեպտեմբերից,երբ մեր նախագահը Մոսկվայում հայտարարեց Հայաստանի'ՄՄ-ին միանալու որոշման մասին,Հայաստանում սկսեցին բուռն քննարկել այդ միությանը Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը:Ինչպես և կանխատեսելի էր'արևմտամետ մասսան այդ որոշումը ընդունեց սվիններով և արմատապես պնդեց Եվրոասոցացման պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունն ու կարևոր նշանակությունը:Հարցը ունի երկու կարևոր կողմեր'աշխարհաքաղաքական և տնտեսական,քանզի ԵՏՄ-ն տնտեսական միություն լինելուց բացի նաև քաղաքական կազմակերպություն է,եթե ոչ ավելի շատ քաղաքական:Եթե հարցը դիտում ենք քաղաքական տեսանկյունից,ապա ԵՏՄ-ին անդամակցումը միանգամայն ճիշտ որոշում է:

 


ԵՏՄ-ն միտված չէ այնքան տնտեսական մարտահրավերներ լուծելուն,որքան քաղաքական:Ներկա դրությամբ Ռուսաստան-ԱՄՆ հակամարտությունը երևի թե ավելի լարված է,քան երբևէ,ուստի երկու կողմերին էլ անհրաժեշտ են համապատասխան ուժեղ լծակներ' միմյանց դեմ գործելու համար:ԱՄՆ-ի համար այդպիսին է ԵՄ-ն,որը ներկայումս իրենից շատ հզոր ուժ է ներկայացնում և իսկապես կայացել է անհրաժեշտ չափով:Եվ դրա դեմ որպես պատնեշ հանդիսացող ուժ որպես այդպիսին չկա,իսկ ԱՊՀ-ն,որը ստեղծվեց ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո հենց այդպիսի գործառույթներ իրականացնելու համար,չկայացավ բավարար չափով:Ուստի Ռուսաստանը,ստեղծելով ԵՏՄ-ն,հետապնդում է հենց այս նպատակը:

 

 


Չմոռանանք,որ արդեն շուրջ 20 տարի ռուսական սահմանապահ զորքերը հսկում են ողջ հայ-թուրքական սահմանը և հաստատել են իրենց ռազմական ներկայությունը մեր երկրում,և դա անվիճելի ու ցայտուն օրինակն է հայ-ռուսական ամուր կապերի ու Հայաստանի վրա Ռուսաստանի ունեցած մեծ ազդեցության:Շատերը համամիտ կլինեն,որ մեր երկրի ու տարածաշրջանային անվտանգության ու կայունության երաշխավորը Ռուսաստանն է,որը զսպող օղակ է հանդիսանում Ադրբեջանի հանդեպ:
Այսինքն գրեթե բոլոր առումներով մենք փոխկապակցված ենք Ռուսաստանի հետ,և բնական ու տրամաբանական է Հայաստնի'հենց ԵՏՄ-ին անդամակցությունը:Ինչպես կարելի է անդամակցել ԵՄ-ին,մի կառույցի,որը լծակ է ԱՄՆ-ի ձեռքին ու մեծապես ուղղված է Ռուսաստնի դեմ:

 

 

Հայաստանը,անդամակցելով Եվրոպական Միությանը,պարզապես կլինի դահլիճի միջանցքում նստաց մեկը,որը գրեթե ոչ մի դեր չի կարող խաղալ ԵՄ-ի արտաքին ու ներքին քաղաքականության և մնացած ոլորտների օրակարգում:
Շատերն այն կարծիքին են,որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ հենց միայն այն պատճառով,որ Հայաստանը անմիջական սահման չունի ԵՏՄ-ի մյուս երկրների հետ:Եթե այդպես է,ապա ինչ օգուտ ունի Վրաստանը ԵՄ-ին միանալուց,քանզի Վրաստանն էլ սահման չունի ԵՄ անդամ պետությունների հետ:Իսկ ինչ վերաբերում է ԵՏՄ-ի ապագայի ու հեռանկարի հարցին,ապա դժվար թե այն կարճ կյանք ունենա,որովհետև այն ստեղծելով Ռուսաստանը լուրջ շահեր է հետապնդում և ամեն ինչ կանի այն կայացնելու ու ամուր հիմքերի վրա դնելու համար:
Այնպես որ սահման ունենալ-չունենալը այնքան էլ շատ չի կարող ազդել այս հարցում:
Ինչ վերաբերում է տնտեսական հարցերին,ապա զերծ կմնամ գնահատականներ տալուց,որովհետև բավարար գիտելիքներ տնտեսագիտությունից չունեմ:

 

 


Ամփոփելով կարելի է ասել,որ ընդհանուր առմամբ ԵՏՄ-ին անդամակցությունը ավելի քան գերադասելի է Եվրոասոցացման ուղղով ընթանալուց:Իսկ թե ինչ արդյունք կտա ԵՏՄ-ին անդամակցությունը'ցույց կտա ժամանակը:Համենայն դեպս,այսպիսի լուրջ միություններին անդամակցությունը սկզբնական շրջանում բացասական հետևանքներից զուրկ լինել չի կարող:Դրան ադապտացվելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ:

 

 

Հայկ Սահակյան