Մի պահ էմոցիաները մի կողմ դնելով փորձենք հասկանալ, թե ինչ է սպասվում Հայաստան - Լեռնային Ղարաբաղ առևտրա-տնտեսական հարաբերություններին:


Տեղակայվելու է մաքսակետ, դա արդեն փաստ է: Սկզբնական շրջանում այն կլինի ֆիկտիվ, քանի դեռ դրա իրական դառնալու մասին չեն պնդել Բելոռուսի ու Ղազախստանի ղեկավարները: Իսկ կա Հայաստանում մի մարդ, որ կասկածում է, որ պայմանագրի դրույթները կատարելու պահանջ այս երկու պետությունների ղեկավարները ինչ-որ պահի չեն ներկայացնի, ինչը, պետք է խոստովանեմ, կլինի լիովին օրինաչափ: Իսկ կարող եք գտնել մի խելամիտ անձնավորություն, որ կհավատա, թե Ռուսաստանի ղեկավարը դեմ կարտահայտվի այդ օրինական պահանջին? Կարծում եմ որ չկա:


Հետևաբար պատրաստվեք առաջիկայում հայտարարգրել և ռուս մաքսավորին ներկայացնել Հայաստանից Արցախ տեղափոխվող ձեր անձնական գույքը, ինչպես նաև զենքն ու սպառազինությունները, և մաքսազերծել Արցախից Հայաստան, նույնն է թէ Եվրասիական միություն ներմուծվող ապրանքները:


Վերանալու է Հայաստանի և Արցախի միջև ձևավորված միասնական տնտեսական տարածքը' դրանից բխող բոլոր հետևանքներով:


Իսկ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանում է իր միջազգայինորեն ճանաչված սահմաններով? Իհարկե ոչ, Ղրիմը միջազգայինորեն չի համարվում Ռուսաստանի տարածք իսկ աշխարհը մերժել է այդ ռազմական անեքսիան: Հիմա, Ղազախստանը նույնչափ օրինական պահանջ կներկայացնի Ռուսաստանին ԵՏՄ մասնակցել միջազգայինորեն ճանաչված սահմաններով? Իհարկե չի ներկայացնի, որովհետև Ռուսաստանն ուժեղ է, իսկ Հայաստանը' թույլ, դրան գումարած Ադրբեջանը Ղազախստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ալիևը' Լուկաշենկոյի ընկերը:


Հիմա հարց, մենք ինչին ենք միանում ու ինչի համար?


Իշխանությունից այս հարցերի պատասխաններնը սպասելն անիմաստ է, քանի որ չպատասխանեցին վերջին մեկ տարվա ընթացքում:


Շատ կցանկանայի լսել այս բարձրացված հարցերի պատասխանները հրաշալի ու առավել հրաշալի դարձած քառյակից' քանի որ ընդդիմությունը պետք է բարձրացնի այս հարցերը' եթե իհարկե ընդդիմությունը գործում է հանուն Հայաստանի Հանրապետության, այլ ոչ հանուն չգիտես թէ ինչի կամ ում:


Չնայած լավ էլ գիտենք . . .

 

 

Արթուր Ղազինյան