Կայացավ «Երևան 2025» միջազգային կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվեց մայրաքաղաքի զարգացման տեսլականը։ Համոզված եմ, որ քաղաքային իշխանությունների կողմից մշակված նախագծերի և ծրագրերի իրագործման արդյունքում Երևանը շատ հարմարավետ կլինի ապրելու և աշխատելու համար, քաղաքային միջավայրը կծառայի երևանցուն, կլուծվեն բազմաթիվ խնդիրներ, Երևանը էլ ավելի կգեղեցկանա, ավելի գրավիչ կդառնա հյուրերի համար։

 

Քաղաքապետարանը հանրային քննարկման կներկայացնի մի շարք ծրագրեր, և, ես ուրախ կլինեմ, եթե յուրաքանչյուր երևանցի ծանոթանա դրանց բովանդակության հետ, հնչեցնի իր կարծիքը, առաջարկները, քանի որ այդ հավակնոտ նախագծերը հնարավոր է կյանքի կոչել միայն միացյալ ուժերով։ Հանուն մեր հին քաղաքի, որը բազմաթիվ նոր հեռանկարներ ունի։

 

 

Տարոն Մարգարյան