ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում էր
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին Վաշինգտոնում մասնակցել է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստին, որին ներկա են եղել շուրջ 180 երկրի մոտ 1500 մասնակիցներ:
Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան լիագումար նիստը նախագահել են ԱՄՀ-ի տնօրենը և ՀԲ-ի նախագահը: Նիստի ընթացքում քննարկվել են համաշխարհային ֆինանսատնտեսական իրավիճակին, զարգացումներին, խնդիրներին և մարտահրավերներին վերաբերող հարցեր:
Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցտլ է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը: Այդ միջոցառմանը ներկա են եղել Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների, ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Խաչատրյան Ժոռա