Այսօր դու էլի մեծացար Երևան, իսկ շատերը դեռ մանկապարտեզ են գնում ու մեզ համոզում են, թե ոչխարը, դա մարդ է... էհե՜յ... Ես ապրում եմ փոքրիկ քաղաքում և որպեսզի այն ավելի չփոքրացնեմ, պատրաստվում եմ այնտեղ ապրել նաև հետագայում... Բարև քաղաք... լա՞վ ես: Ես՝ քո ամենասովորական քաղաքացին ասուն եմ՝ ծնունդդ շնորհավո՛ր: Թո՛ղ, ապաքինվի հոգիդ, առողջ ու հաղթական լինելու կորովը չկորցնելու միակ ձգտումով:

 

 

Բարև Երևան ջան, ինչքան տխուր են աչքերդ... չէ, պետք չէ, մենք չէ՞ որ պայմանավորվել ենք, որ պետք է քաղհանենք մոլախոտը, հաղթանակենք ու ապրենք առողջ: Այսօր դու կրկին մեծացար... թո՛ղ քո աչքերը միշտ ժպտան... ու քո ներսում ապրող հայը մի քիչ մեծանա, լինի արժանին քեզ ու քո ստեղծած աշխարհում մնա ինձ նման ամենասովորական ու ամենանվիրականը: Անկախ ամեն բանից, ես սիրում եմ քեզ... իմ առաջինը ու իմ վերջին մայրաքաղաք՝ ԵՐևԱՆ: Ես ապրում եմ փոքրիկ քաղաքում և որպեսզի այն ավելի չփոքրացնեմ, պատրաստվում եմ այնտեղ ապրել նաև հետագայում...

 

 

Արթուր Հայրապետյան