Աշխարհի բազմաթիվ երկրներում մեկնարկած էբոլայի դեմ պատվաստանյութ ստանալու փորձերը շարունակվում են: Այժմ Թաիլանդի մասնագետներն են հայտարարել էբոլա տենդի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին: Թաիլանդցի մասնագետների ստեղծած պատվաստանոյթւը պայքարելու է տենդի դեմ հակամարմինների արտադրությանը խթանելով: Ըստ թաիլանդցի գիտնականների, պատվաստանյութը անցել է փորձարկման մի քանի փուլ ու դրական արդյունքներ է գրանցել:
Ավելի վաղ պատվաստանյութի ստեղծման մասին հայտարարել են նաև բրիտանացի ու ամերիկացի գիտնականները: Ճապոնիայում, Կանադայում ու ռուսաստանում նույնպես, ըստ ընկերությունների հայտարարությունների կան պատվաստանյութեր: Դրանցից մի քանիս գտնվում են ԱՀԿ-ի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես բրիտանական «GlaxoSmithKline»(GSK) և ամերիկյան «NewLink» ընկերությունների ստեղծած փորձնական պատվաստանյութերը ծրագրված է մեծ քանակությամբ արտադրել ու ուղարկել էբոլայի տարածման գոտիներ: