Ժամեր առաջ ժողովուրդն ապացուցեց, որ հոգնել է այս իշխանություններից, հոգնել է խաբված լինելուց, հոգնել է սեփական երկրում սեփական իշխանությունների կողմից արհամարված լինելուց:
Ժամեր առաջ ժողովուրդն ապացուցեց, որ միասնական է, որ վճռական է, որ պատրաստ է պայքարելու հանուն իր բարեկեցիկ կյանքի, հանուն իր երեխաների ապագայի և հանուն Հայաստանի Հանրապետության վաղվա լուսավոր ապագայի:
Դեռևս սեպտեմբերի 25-ին մեկնարկած մարզային հանրահավաքների նոր մեկնարկն այսօր ազդարարվեց Ազատության՝ մեր անկախության վերածննդի խորհրդանիշ հանդիսացող հրապարակում:
Մեկնարկած մեծ պայքարը հասարակության պահանջն էր, այն հասարակության, որն ուզում է արմատական փոփոխություններ մտցնել իր կյանքում:
Ինչպես ժողովրդի համբերության բաժակում այլևս տեղ չկա՝ այդպես էլ Ազատության հրապարակում այսօր ասեղ գցելու տեղ չկար:
Մենք ժողովրդի հետ ենք, մենք մեր խոսքի տերն են, մեր խոսքը գործ է:
Վահե Էնֆիաջյան