Դե, բնականաբար, հանրահավաքի ՙՙզարդը՚՚ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն էր
Նա մի քանի կարևոր նկատառում հայտեց, որոնք, թերևս, արժե հակիրճ քննարկել:
Նախ, Տեր-Պետրոսյանն ազդարարեց համաժողովրդական նոր շարժման մեկնարկը: Աառաջին նախագահը, թերևս, որոշակի թուլություն ունի ՙՙհամաժողովրդական շարժում՚՚ տերմինի հանդեպ: Ի դեպ, այդ տերմին-ձևակերպումն ինչքան պատիվ է բերում Տեր-Պետրոսյանին, այնքան էլ տխուր ասոցիացիաներ է առաջացնում, որովհետև առաջին նախագահն երկու անգամ՝ 1988 ու 2008-թթին, եղել է այդպիսի համաժողովրդական շարժումների ղեկավար, որոնցից վերջինը, սակայն, մարել է՝ ժողովրդի հուսահատության ֆոնին:

 

 


Տեր-Պետրոսյանն ասում էր, որ իրենց շարժման մեջ տեղ չկա Ռոբերտ Քոչարյանի ու ՕԵԿ-ի համար. նույն Տեր-Պետրոսյանը՝ չասեմ, թե ում, սակայն վեց տարի առաջ կոնկրետ մարդկանց մեղադրում էր ՙՙՄարտի 1՚՚-ին ունեցած մասնակցության համար, սակայն այսօր նրանց հետ նույն հարթակում է: Ուզում եմ ասել, որ հայտարարությունն ու իրականությունն երբեմն տարբեր բաներ են:
Սակայն ինձ համար ամենատխուրն այն էր, որ առաջին նախագահի կողմից ոչ միայն չդատապարտվեց ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու փաստը, այլև այն համարվեց ՙՙանշրջելի իրողություն՚՚, իսկ եվրասիական ինտեգրացիայի դեմ արտահայտվողներին՝ Տեր-Պետրոսյանը նույնիսկ որակումներ ու վիրավորական արտահայտություններ հասցեագրեց:

 

 


Հետո՝ Տեր-Պետրոսյանն ասում է, թե իրենց դաշինքի օրակարգում աշխարհաքաղաքական կողմնորոշումների հարց չկա: Դա անուղղակի դրսևորումն է այն փաստի, որ ՙՙեվրասիականացված՚՚ է Հայաստանի ոչ միայն իշխանությունն, այլ նաև ընդդիմությունը. ու մենք շուտով տեսնելու ենք նրանց ՙՙմրցավազքը՚՚՝ Կրեմլի բարեհաճությունը ստանալու համար:
Այս առումով՝ խոհրդաշնական է այն կապը, որ առկա է Սերժ Սարգսյանի այսօրվա չարաբաստիկ ստորագրության ու նոր ընդդիմության ՙՙշնորհանդեսի՚՚ միջև:
Հանրահավաք էր՝ միջին մասշտաբի, սակայն առանց կոնկրետ ծրագրի ու ապագայի տեսլականի...

 

 

Սուրեն Սուրենյանց