Ստորագրեց... ՀՀ երրորդ հանրապետությունն այլեւս չկա, այն ռուս-թյուրքական "մաքսային" միության անդամ է: Ընդ որում' ոչ հիմնադիր, մեկ այլ կարգի "անդամ": Հիշեցի, թե ինչպես 1918 թ., Սարդարապատի հաղթանակից մի քանի օր անց հայկական պատվիրակությունը ստորագրեց Բաթումում խայտառակ ու պարտվողական մի պայմանագիր թուրքերի հետ:

 

 

 

Այդ առիթով Երևանում լույս տեսնող “Աշխատանք” դաշնակցական թերթը հունիսի 8-ին գրել էր. “Այս մեծ դավաճանության հանդեպ, վշտի ծանրության տակ սահմռկած, մենք այլևս ուղեղ չունինք մտածելու, այլևս սիրտ չունինք խոսելու, չգիտենք ի’նչ բառ ու ոճ գործածենք... Գրչի թեթև շարժումով մը վերջացավ ամեն ինչ. թաղվեցան ապագա հույսերն ու երազները...Նենգ եւ դավադիր թշնամին այս անգամ ալ հաջողեցավ խաբկանքով ի գլուխ բերել իր զենքի ուժով ընել չի կրցածը... ”
Բան չունեմ ավելացնելու...

 

 

Տիգրան Խզմալյան