Րաֆֆի Հովհաննիսյանն ուշացումով եկավ ու ելույթ ունեցավ:
ՙՙԺառանգություն՚՚ կուսակցության ղեկավարի ելույթը, կարծում եմ, շեղվեց Եռյակի այն ՚՚գծից՚՚, որը բացահայտվել էր դեռ Վարդան Օսկանյան-Լևոն Զուրաբյան մասնավոր-գաղտազերծված զրույցից:
Ռուսները գուցե նաև նեղանան, որովհետև Րաֆֆին Սերժին մեղադրեց՝ ԵԱՏՄ-ն Հայաստանի միացման պայմանագիրը ստորագրելու համար:

 

 


Հա, ի դեպ, ՙՙԺառանգության՚՚ ղեկավարը առայժմ միակն է, որ այսօր հիշեց Շանթ Հարությունյանին: Մյուսները, թերևս, Շանթին չհիշեցին, որ ռուսներին չնեղացնեն:
Ժողովուրդը վանկարկում է ՙՙհիմա, հիմա՚՚. Րաֆֆին ժողովրդից խնդրեց, որ մի քանի րոպե ժամանակ տան, որպեսզի ինքը, Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը խորհրդակցություն ունենան:

 

 


Հովհաննիսյանի ասածն ակնհայտորեն դուր չեկավ առաջին նախագահին, իսկ Ծառուկյանը, առանց խորհրդակցության, մոտեցավ խոսափողին ու ելույթ ունեցավ:
ԲՀԿ նախագահի խոսքը լակոնիկ էր. նա խոստացավ հաջորդ անգամ խոսել: Այս անգամ նա ժողովրդից հարցրեց պայքարելու պատրաստակամության մասին, ապա ասեց, որ ինքն էլ է պատրաստ պայքարելու:

 

 

Սուրեն Սուրենյանց