Սերժը միայն մի դեպքում կարող էր Մինսկում իրեն դեմ տրվածը չստորագրել, եթե մեր երկրում լիներ ուժեղ ընդդիմություն հենց գաղափարապես, որը դեմ լիներ եվրասիական ծրագրերին, և դա հիմք տար իրեն հայտարարելու, որ ստորագրելու դեպքում կարող են խժդժություններ սկսվել Հայաստանում, ինչը հաստատ պետք չէր Պուտինին:

 

 

Բայց քանի որ մեր ոչիշխանությունը Սերժից պակաս «ռուսասեր» չի, իսկ ժողովուրդն էլ կա՛մ անտարբեր է և կա՛մ ունի նույն կողմնորոշումը, ապա Սերժին ուրիշ ոչինչ չէր մնում, քան ստորագրելը: Հիշո՞ւմ եք Պրահայում նրա ասածը. «Մեկ գիշերվա մեջ հե՞շտ էր որոշում ընդունել». խոսքը 2013-ի սեպտեմբերի 2-ի գիշերվա մասին է:

 

 


Վախթանգ Սիրադեղյան