Ծանոթացեք Տեայի հետ, նա Նորվեգիայի ամենաերիտասարդ հարսնացուն է: Աղջիկն արդեն 12 տարեկան է և արդեն ամուսնանում է: Նրա ընտրյալը 37 տարեկան է: Տեան անձնական բլոգ ունի (ընդ որում նրա բլոգն ունի 500 հազար բաժանորդ), որտեղ կիսվում է իր նախահարսանեկան ապրումներով: Այս լուրը վերջին շաբաթվա ընթացքում տարածվել է ամբողջ համացանցում և բուռն քնարկումների առիթ է հանդիսացել: Բարեբախտաբար այս ամենն ընդամենը Plan International բարեգործական ծրագրի մաս է կազմում, որը կոչված է գրավելու հասարակության ուշադրությունը՝ երեխաների խնդրին, որոնց ստիպողաբար ամուսնացնում են: Ամեն օր աշխարհում 39 000 երեխա բռնի ուժով ամուսնանում է: