«Եթե մեր քաղաքական թիմը, հանրությունը գտնի, որ պետք է իմ թեկնածությունը լինի, ապա ես դրան էլ եմ պատրաստ: Պետությունը կդրվի ճիշտ հիմքերի վրա և բոլոր ոլորտի մարդիկ դա կզգան: Այդ ժամանակ չի լինի միանձնյա կամ մի կուսակցության որոշում: Աշխարհում չկա մի խնդիր, որ լուծում չունենա, մենակ մարդիկ պետք է բարի լինեն այդ խնդիրը լսեն»,-այսօր լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանը:
Առաջին անգամն է, որ ԲՀԿ առաջնորդը չի բացառում իր՝ նախագահի թեկնածու լինելու հեռանկարը:
Ուշագրավ է, որ այս հայտարարությունը հնչում է Եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքի նախօրյակին, ինչը լրացուցիչ ազդակ է հանրահավաքի էներգետիկան ու մարդաշատությունն ապահովելու ուղղությամբ:
Կարող ենք արձանագրել նաև. որ այս հայտարարությամբ պարոն Ծառուկյանը ստանձնում է Հայաստանի նոր ընդդիմության լիդերությունը ու քաղաքական մյուս ուժերն, ըստ թության, պետք է միավորվեն հենց նրա թկնածության առաջադրման գաղափարի շուրջ:
Սուրեն Սուրենյանց