Բրազիլական «Սան Պաուլուի» կիսապաշտպան Կական, ով 1,5 տարվա ընդմիջումից հետո հրավիրվել է Բրազիլիայի հավաքական՝ Բոսնիայի եւ Ճապոնիայի ընտրանիների դեմ ընկերական խաղերին մասնակցելու համար, հայտարարել է, որ այժմ ավելի լավ մարզավիճակում է գտնվում, քան նախկինում:

«Այժմ ավելի լավ եմ պատրաստված ֆիզիկապես, տեխնիկապես եւ տակտիկապես: Ավելի լավ եմ կարդում խաղը, քանի որ փորձառու եւ հասուն ֆուտբոլիստ եմ դարձել», - Կակայի խոսքերն է մեջբերել Goal.com-ը:

 

 

Ֆուտբոլային հասարակություն