Հայաստանի-Արցախի անվտանգությունը պահանջում են հրատապ քայլեր ձեռնարկել մեր երկրում հրթիռաշինության հիմնադրման եւ զարգացման ուղղությամբ, ինչի մասին ահազանգել ենք պատկան մարմիններին դեռ 2010թ.-ին: Դրա համար գիտական եւ նյութական անհրաժեշտ պոտենցիալն առկա է:
Քանի որ չնչին (56,29 մլն դոլար) պարտքի դիմաց <Մարս> գործարանը 2003թ.-ին Հայաստանից խլած Կրեմլը այդպես էլ չկատարեց իր ներդրումային պարտավորությունները այդ նույն գործարանի մասով, ապա ժամանակն է հարց դնել այն կրկին ազգայնացնելու:

 

 

Նույնը վերաբերում է <Մերգելյան> ինստիտուտին (հանձնվել է Ռուսաստանին 2,75 մլն դոլար պարտքի դիմաց), Երեւանի Ավտոմատացված համակարգերի ԳՀԻ-ին (հանձնվել է Ռուսաստանին 3,37 մլն դոլար պարտքի դիմաց) եւ Նյութագիտության ինստիտուտին (հանձնվել է Ռուսաստանին 0,35 մլն դոլար պարտքի դիմաց): Մեզ <Մարսն> ու վերը թվարկած գիտահետազոտական ինստիտուտները եւս պետք են հրթիռաշինությանը զարկ տալու համար, որը ոչ միայն սեփական ռեսուրսների հաշվին կամրապնդի մեր բանակի մարտունակությունը, այլեւ կապահովի հազարավոր նոր աշխատատեղեր:

 

 

Հովսեփ Խուրշուդյան