Շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել: 1769 թ. նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան: Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880 թ.) հետո:

 

 

1885 թ. գերմանացի գյուտարար Կարլ Բենցը շարժիչ հարմարեցրեց եռանիվ կառքին, որն ընդունված է համարել առաջին իսկական ավտոմեքենան: Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գ. Դայմլերը և Կ. Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենաներ: Առաջին ավտոմեքենան Երեւան մուտք գործեց 1913 թ.: