Քրդական կայքերում հրապարակված նյութերից կարելի է ենթադրել, որ քրդերն առանձնակի ակնկալիքներ չունեն Քոբանիի իրադարձություններին Թուրքիայի հնարավոր միջամտությունից:
Շրջանառվող հիմնական գաղափարն այն է, որ Թուրքիան հերթական խարդավանքն է ծրագրել, որի թիրախային նպատակներն են Սիրիայի քրդերի ինքնավարության պլանների վիժեցումը և սիրիական վարչակարգի տապալումը: Հետևաբար, իրատեսական չէ ակնկալել կտրուկ գործողություններ Թուրքիայի կողմից ընդդեմ ԻՊ զինյալների, որոնք, ըստ էության, առ այժմ ծառայում են Թուրքիայի վերոհիշյալ նպատակներին:
Ռուդիկ Յարալյան