Իսպանիայում էբոլայի կասկածանքով արդեն 4 մարդ է գտնվում է բժշկական վերահսկողության ներքո: Իսպանացի բուժքրոջ վերադարձից հետո նրա մոտ նկատվել են էբոլայի նախանշաններ, ինչի հետևանքով նա հայտնվել է Կառլոս 3-րդ հիվանդանոցում: Այս փաստը անհանգստացրել է Եվրամիությանը: Նրանք պահանջել են Իսպանիայի իշխանությունների համապատասխան բացատրություններ, թե ինչ իրավիճակում է գտնվում հիվանդը և արդյոք կանխարգելված է էբոլայի տարածման վտանգը:

 

 

ԵՄ-ը կասկածներ է հայտնել, որ Իսպանիան համապատասխան միջոցառումներ չի իրականացնում և հաշվետվություն է պահանջել Իսպանիայի իշխանություններից իրենց կատարած գործողությունների մասին: Այդ նպատակով Իսպանիայի առողջապահության նախարարությունն ու համապատասխան մասնագետները պարզել են, որ բուժքույրը կարող էր վարակել ևս 19 մարդու: Նրանցից 4-ը, այդ թվում կնոջ ամուսին, արդենիսկ գտնվում են մեկուսացման ու հսկողության ներքո:

 


Ավելին Իսպանիայի Մադրիդ քաղաքի իշխանությունները որոշել են բուժքրոջ շանը ենթարկել էֆթանազիայի՝ նշելով, որ շունը ամենից շատն է շփում ունեցել տիրոջ՝ բուժքրոջ հետ: Հետևաբար նրա վարակված լինելու ու վարակը տարածելու հավանականությունը ամենամեծն է: Սակայն այս որոշումը առաջացրել է կնոջ բարեկամների վրդովմունքը: Նրանք դիմել են քաղաքային իշխանությանը շանը կարանտինի հանձնելու միջնորդագրով: Շան ճակատագիրը որոշելու է դատարանը: