Երկրում առաջնային խնդիրներից մեկը դարձել է արտագաղթի թեման, որի ճիշտ և խորքային ընկալման կարևորությունը դժվար է գերագնահատել: Վերլուծելով արտագաղթի նման ահագնացնող տեմպերը, կարելի է ասել, որ սա արդեն երևույթ չէ, սա արդեն ազգային անվտանգության հարց է դարձել և ծառացել երկրի վրա։ Միշտ էլ եղել է արտագաղթ, բայց ներկայիս ստեղծված իրավիճակը, ուղակի դուրս է մարդկային երևակայության սահմաններից։ Արտագաղթի կարևորագույն պատճառներից մեկը հանդիսանում է մեր երկրում բացակայող կայացած համակարգերը, որի արդյունքում մարդու գործոնը ուռճացվում է։ Հասարակության մի մասը Հայաստանը լքում է երկրում տեղ գտած բացահայտ անարդարությունների, հաճախակի հանդիպող ակնհայտ անօրինականությունների պատճառով։ Այնպես որ, արտագաղթը կապել երկրում աշխատատեղերի բացակայության և սոցիալտնտեսական վատ վիճակի հետ ուղակի անէական է, քանզի կան այլ դրդապատճառներ, որոնք հապշտապ խորքային քննարկամն և լուծման կարիք են զգում, հակառակ դեպքում այս տեմպերով և նմանօրինակ անգորության մատնելով վերոնշյալ ֆակտորները, ուղակիորեն դատապարտված կլինենք կործանման։


Ներկայացնեմ այս տարվա ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած տվյալները կապված արտագաղթի հետ։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ից մեկնել է 693 հազար 362, վերադարձել' 580 հազար 548 ՀՀ քաղաքացի: Ասել է թե' միայն կես տարվա ընթացքում արտագաղթել է 112 հազար 814 ՀՀ քաղաքացի:


Ի՞նչ է ստացվում, նման տեմպերով շարունակելու դեպքում, նման իրավիճակը ՀՀ-ում պահպանելու դեպքում, երկու տարի հետո ՀՀ-ում այլևս մարդ չի մնա։ Սա իրոք լրջագույն խնդիր է, որը լուծման կարիք ունի հարգելի իշխանավորներ։

 

 

Պոլիտիկ Մեն