Ողջ գիշեր Թուրքիայի բազմաթիվ շրջաններում շարունակվել են Քոբանիի դեմ հարձակման համար բողոքի ակցիաները, թեժ բախումները, որի հետևանքով 12 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը վիրավորվել: Գիշերը բավական թեժ է եղել հատկապես Դիարբեքիրում, որտեղ զոհերի թիվը հասել է 8-ի: Թուրքիայում արտակարգ դրության միջոցներ են ձեռնարկվել: Մի շարք նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, 6 նահանգներում էլ կիրառվել է փողոց դուրս գալու արգելքը: Սիիրթ նույնիսկ բանակային ստորաբաժանում է մտցվել: Վերջին անգամ Դիարբեքիրում փողոց դուրս գալու արգելանքը որպես արտակարգ դրության բաղկացուցիչ կիրառվել էր 1990 թվականին:
Լևոն Հովսեփյան