Սերգեյ Մարկեդոնովն իմ ճանաչած ամենահեղինակավոր ռուս փորձագետներից մեկն է:


Ահա, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու հեռանկարին՝ նա ասում է. ՙՙԵս չեմ կարծում, որ մինչև հոկտեմբերի 10-ը ինչ-որ բան որոշակի և հստակ կդառնա: Իմ կարծիքով՝ այդ ստորագրությունը կհետաձգվի: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ. այս իրավիճակում կարևոր է ոչ թե վերջնական նպատակը՝ կմիանա՞ Հայաստանը, թե՞ ոչ, այլ այն ազդանշանը, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է՚՚:


Հետաքրքիր դիտարկում է՝ մանավանդ, որ հարցազրույցի այլ դրվագում Մարկեդոնովը շեշտում է՝ ծերուկին պետք չէ վիրավորել:


ՙՙԾերուկն՚՚ էլ Նուրսուլթան Նազարբաևն է:


ՙՙ...կարևոր է ոչ թե վերջնական նպատակը՝ կմիանա՞ Հայաստանը, թե՞ ոչ, այլ այն ազդանշանը, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է՚՚- անկեղծորեն ասում է Մարկեդոնովը:


Եթե դիվանագիտական լեզվից անցում կատարենք հանրամատչելիին, Մարկեդոնովն ասում է, թե կարևորն այն է, որ կանխվեց Հայաստանի եվրաինտեգրացումը:


Ուղղակի, Մարկեդոնովն այս ամենն ասում է իրեն բնորոշ քաղաքավարությամբ ու կոռեկտ ձևակերպումներով:

 

 

Սուրեն Սուրենյանց