Ինչպես նշել է Վրաստանի Արդարադատության նախարարը, վիզային կանոնների խստացումը խնդիրներ չի առաջացնի այն քաղաքացիների համար, որոնք սովորում և աշխատում են Վրաստանում:
«Վրաստանի Արդարադատության նախարարությունն անպայման ելք կգտնի խնդրահարույց իրավիճակներից, որոնք ստեղծվել են այն քաղաքացիների մոտ, որոնք չեն կարողացել օգտվել անցումային ժամանակաշրջանից և չեն հասցրել հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Մենք վերջիններիս անհրաժեշտ ժամանակ կտրամադրենք խնդիրների լուծման համար: Բոլոր նրանք, ովքեր աշխատում կամ սովորում են Վրաստանում, կարող են առանց որևէ խնդրի մնալ երկրում, նրանք կունենան լրացուցիչ ժամանակ անհրաժեշտ թղթաբանությունը պատրաստելու համար», - ասել է նախարարը:
Ալիկ Երոյանց