1. Քչից սկսելը նորմալ է: Կուժն աստիճանաբար է լցվում' կաթիլ առ կաթիլ: Յուրաքանչյուր վարպետ էլ մի ժամանակ իր գործի սոսկ սիրահար է եղել: Մենք բոլորս էլ ինչ-որ փոքր բանից ենք սկսում, մի անտեսեք մանրուքները: Եթե դուք հետևողական և համբերատար եք, ապա կհասնեք հաջողության: Ոչ ոք դրան մի գիշերվա ընթացքում չի հասնում: Հաջողությունը նրանց է ժպտում, ովքեր պատրաստ են սկսել քչից ու քրտնաջան աշխատել՝ մինչև կուժը չլցվի:

 

2. Մտքերը նյութական են: Մեր գիտակցությունն ամեն ինչ է: Դուք դառնում եք այն, ինչի մասին մտածում եք: Եթե մարդ խոսում և գործում է չար մտքերով, նրան հետապնդում է ցավը: Իսկ եթե մարդ լավ մտադրություններ ունի, նրան երջանկությունն է առաջնորդում, որը շողքի նման երբեք նրան չի լքի: Ճիշտ ապրելու համար ուղեղը պետք է «ճիշտ մտքերով» լցնել: Ճիշտ մտածելակերպը կտա այն ամենն, ինչ ցանկանում եք, սխալ մտածելակերպը' չարիք է, որն, ի վերջո, կոչնչացնի ձեզ: Բոլոր զանցանքները գիտակցության հետևանք են: Եթե այն փոխվի, արդյոք կմնա՞ն զանցանքները:

 

3. Ներել: Զայրութը քո մեջ պահելը նույնն է, ինչ վերցնել տաք ածուխն այն որևէ մեկի վրա նետելու նպատակով, բայց կայրվեք հենց դուք: Երբ դուք ազատում ենք նրանց, ովքեր բանտարկված են աններելիության բանտում, դուք իրականում ինքներդ ձեզ եք ազատում: Որևէ մեկի չեք կարողանա ճնշել, մինչև չճնշեք ինքներդ ձեզ: Սովորեք ներել: Սովորեք ավելի արագ ներել:

 

4. Ձեր արարքները նշանակություն ունեն: Զարգանալու համար գործել է պետք, արագ զարգանալու համար՝ գործել ամեն օր: Փառքը բոլորի համար է, բայց այն կզգան միայն այն մարդիկ, ովքեր անընդհատ գործում են: Ասացվածքն ասում' « Ես չեմ հավատում այն ճակատագրին, որ բաժին է ընկնում մարդկանց, ովքեր գործում են, բայց ես հավատում եմ այն ճակատագրին, որ բաժին է ընկնում նրանց, ովքեր իրենց անգործության են մատնում»:

 

5. Փորձեք հասկանալ: Մենք դադարել ենք պայքարել ճշմարտության համար, մենք միայն ինքներս մեզ համար ենք սկսել պայքարել: Նախ փորձեք հասկանալ և միայն հետո փորձեք անել այնպես, որ ձեզ հասկանան: Ուրիշի տեսակետը հասկանալու համար պետք է շատ ուժ գործադրեք: Լսեք դիմացինին, հասկացեք նրա տեսակետը, և հոգեկան խաղաղություն կգտնեք: Ավելի կենտրոնացեք երջանիկ, այլ ոչ թե ճիշտ լինելու վրա:

 

6. Հաղթեք ինքներդ ձեզ: Ավելի լավ է հաղթել ինքներդ ձեզ, քան հազարավոր մարտեր հաղթել: Այդ ժամանկ հաղթանակը ձերն է, և այն ձեզնից չեն կարողանա խլել ոչ հրեշտակները, ոչ սատանանաները, ոչ դրախտն ու ոչ էլ դժոխքը: Ինքներդ ձեզ հաղթելու համար, նախ հաղթեք ձեր գիտակցությանը: Դուք պետք է կառավարեք ձեր մտքերը: Դրանք ալիքների պես չպետք է ալեկոծվեն: Դուք կարող եք մտածել' «Ես չեմ կարող կառավարել իմ մտքերը: Դրանք գալիս է, երբ ուզում են»: Իսկ ես պատասխանում եմ' «Դուք չեք կարող թռչնին արգելել թռչել ձեր գլխավերևում, բայց, անկասկած, դուք կարող եք խանգարել նրան բույն հյուսել ձեր իսկ գլխի վրա»:

 

7. Ապրեք ներդաշնակ: Այն ներքուստ է գալիս: Արտաքուստ մի փնտրեք այն, ինչ միայն ձեր սրտում կարող է լինել: Ճշմարտությունն այն է, որ ներդաշնակությունը միայն ձեր մեջ կարող եք գտնել: Այն նոր աշխատանք, նոր ավտոմեքենա կամ նոր ամուսնություն չէ, ներդաշնակությունը հոգեկան խաղաղությունն է, և այն ձեզնից է սկսվում:

 

8. Շնորհակալ եղեք: Եկեք ոտքի կանգնենք և շնորհակալություն հայտնենք նրա համար, որ եթե մենք շատ չենք սովորել, ապա գոնե իզուր ժամանակ չենք վատնել, իսկ եթե, այնուամենայնիվ, վատնել ենք, ապա գոնե չենք հիվանդացել, իսկ եթե հիվանդացել ենք, ապա գոնե չենք մահացել: Միշտ մի բան կգտնվի, ինչի համար արժե շնորհակալ լինել: Մի եղեք այնքան հոռետես, որ չկարողանաք գնահատել առնվազն 10 բան, որոնց համար արժե շնորհակալ լինել: Ոչ բոլորը կարողացան արթնանալ այս առավոտ. ոմանք երեկ քնեցին վերջին անգամ:
Միշտ կգտնվի մի բան, ինչի համար արժե շնորհակալ լինել: Շնորհակալ սիրտը Ձեզ մեծ մարդ կդարձնի:

 

 

Նորա Մկրտչյան