(Ի դեպ, այսօր ռուս առաջնորդի ծննդյան օրն է)


Դեռ մանկուց Պուտինը շատ էր սիրում հետախույզների մասին ֆիլմեր դիտել և երազում էր պետանվտանգության համակարգում աշխատելու մասին: Նրա երազանքն ի կատար ածվեց 1975 թվականին՝ Լենինգրադի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո: Համալսարանական քվոտայով նա աշխատանք ստացավ ՊԱԿ-ում:


***
Դեռ դպրոցական տարիներից Պուտինը վայելում էր հակառակ սեռի համակրանքը: 5-րդ դասարանից արդեն համբուրվում էր աղջիկների հետ և անգամ եղել է միակողմանի սիրային պատմության հերոս: Նրա համադասարանցին՝ Օկսանա Լապշովան, տեսնելով, թե ինչպես է Պուտինը համբուրվում մեկ այլ աղջկա հետ՝ տեղեկացրել էր դասղեկին: Ի դեպ, դպրոցում Պուտինը այդքան էլ լավ չէր սովորում և 3-ներ էր ստանում քիմիայից, ֆիզիկայից, հանրահաշվից և երկրաչափությունից:


***
Ձեռագրագետները, ովքեր ուսումնասիրել են Պուտինի ձեռագիրը, պնդում են, որ նա այդքան էլ համբերատար չէ մարդկանց հոգեբանությունը հասկանալու հարցում, առավել ևս՝ կանանց: Նա շատ համառ է չզիջող է, ինչպես նաև շատ քննադատական՝ ամբողջ աշխարհի, մարդկանց, ինչպես նաև սեփական անձի հանդեպ:


***
Պուտինը երկար տարիներ հավաքում է աշխարհագրական քարտեզներ և փոստային դրոշմանիշներ:


***
1974 թվականին Պուտինը վիճակախաղով իր առաջին մեքենան է շահել: Դա Զապորոժեց էր, որն այն տարիներինն բավականին հարգի մեքենա էր:


***
Պուտինը ձեռքի ժամացույցները կրում է բացառապես աջ ձեռքին: Տարբեր միջոցառումներին նրա ձեռքին տեսել են այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Blancpain, A. Lange & Sohne, Breguet, Patek Philippe, իսկ անցյալ տարի իր հարցազրույցներից մեկում Պուտինը բացատրեց, թե ինչու է ժամացույցները կրում հենց աջ ձեռքին. այդ կերպ ժամացույցի գլխիկը չի քերում մաշկը:


***
Վլադիմիր Պուտինը ունի սպորտի վարպետի կոչում ձյուդո և սամբո սպորտաձևերում: Նա եղել է Լենինգրադի ձյուդոյի չեմպիոն, ԽՍՀՄ գավաթի մրցանակակիր, բազմիցս հաղթել է ԲՈՒՀ-ական մրցումներում: Պատանեկան տարիներին 11 տարի նրան մարզել է Անատոլի Ռախլինը, ով հետագայում ձյուդոյի կանանց հավաքականի մարզիչն էր:


***
Որքան էլ տարօրինակ թվա, Պուտինը ամենևին էլ ճշտապահ չէ: Նրա նախկին կնոջ խոսքով՝ նա միշտ ուշանում էր ժամադրություններից և ոչ թե ինչ որ 15-20 րոպեով, այլ ընդհուպ մինչև 1,5 ժամով: Ընդ որում, աղջիկները միշտ սպասում էին նրան:
«Ուշացումները միշտ բացատրվում էին աշխատանքով, որում Վլադիմիրը միշտ ճշտապահ է եղել, իսկ այ անձնական կյանքում նա հանգստություն էր գտնում», – հիշում է Լյուդմիլա Պուտինան:


***
ՊԱԿ-ում Պուտինի կեղծանունը «Ցեց» էր:


***
Պուտինի մասին 13 ֆիլմ է նկարահանվել, որոնցից 12-ը վավերագրական են («Неизвестный Путин», «Товарищ президента», «Система Путина», «55», «Стена», «Путин, Россия, Запад», «Мост над бездной», Dans la peau de Vladimir Poutine / «В коже Владимира Путина», «Настоящий Путин», «Бумажная коронация», «Поцелуй Путина», «Я, Путин. Портрет»), իսկ մեկը՝ գեղարվեստական («Поцелуй не для прессы»):