Թուրքիայի քրդերը փողոց են դուրս եկել: «Իսլամական պետության» քրդաբնակ Քոբանի մտնելու կապակցությամբ Թուրքիայում իրավիճակը լարվել է: Քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը կոչ է արել երկրի քրդերին դուրս գալ փողոց' իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, ինչը վերածվել է բախումների ու իրավիճակի թեժացման: Ի դեպ, այդ կոչին աջակցություն է հայտնել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը, որը ևս դեմ էր քվերակել թուրքական խորհրդարանում անդրսահմանային ռազմական գործողությունների լիազորություն տվող նախագծին: Անկարայում, Ստամբուլում փողոց դուրս եկած ամբոխը բարիկադներ են հիմնել, մեքենաներ այրել ու հրդեհել իշխող ԱԶԿ-ի գրասենյակներից մեկը: Դիարբեքիրում, Բաթմանում, Շըրնաքում ևս գիշերը թեժ է եղել, ցուցարարները հարձակվել են ոստիկանության ու ժանդարմերիայի բաժանմունքների վրա, եղել են բախումներ ոստիկանական ուժերի հետ:
Լևոն Հովսեփյան