«Հայաստանի ձայն»-ում սկի բան չի փոխվել: Նայեցի առաջին եթերը: Ուռաաա՜՜ նախ շնորհավոր, որ ստատուս գրելու զարգացմանն ուղղված ծրագիրը սկսվելա: Սա մի ծրագիր է, որ հնարավորություն է տալիս բազմատեսակ, բազմապիսի կարծիքներ պարունակող ստատուսներ գրել, գովել, բողոքել դժգոհել ու տենց....
Ու ինչպես ասցի, սկսենք ստատուսների շարքը:


Իմ կարծիքով էլի բան չի փոխվել էս նախագծում. էլի մարդիկ նույն գորգի վրով են գալիս, էլի անտաղանդ ու տաղանդավոր լիքը մարդիկ կան, էլի Նազենին իր ներկայությամբ գեղեցկացնումա տաղավարը, Էլի Հովոյի տեղը ինչ որ հումորներ անող կա (դե ոնց Հովոյի հումորները էս Արսենի հումորներն էլ տենց մեկումեջ ժպիտա առաջացնում)....


Հիմա կասեք բա ժյուրին՞՞՞՞ տո էս էն մոմենտնա, որ գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում:
Ժյուրին էլա նույնը. էլի Սոնան ու Հայկոն բլիժնի բոյ են, էլի ինձ թվումա էս երկուսի թիմերից մեկումա հաղթողը լինելու, Եվա Ռիվասը եկելա փոխարինելու իր տեղը նախորդ նստածներին ու ոչնչով չի տարբերվում Սոֆֆից ու Քրիստ ջանին, քանի որ ինքն էլա ուղղակի նստած դեղ, որ ասեն ժյուրիները 4-ն են, իսկ ինչ վերաբերվումա էն ձյաձային, ինքն էլա Արտոյի նման դեղաներ նստած ու ձեռի հետ դամա պահում:


Մի խոսքով ասած, միայն փոխվելա հետևյալը. «2 եթերաշջան» բառը փոխարինվել է «3-րդ եթերաշրջան բառով»:

 

 


Անկախ Հայաստան