«Շրջանառության հարկ»-ի մասին շատ խոսվեց: Ընդունված օրենքն այքնան քննադատվեց, որի մասին խոսելն ավելորդ է, սակայն այս նոր օրենքը մի շատ կարևոր բան փաստեց:
Առևտրականները, ովքեր այսքան ժամանկ չեն էլ խառնվել որևէ օրենքի ընդունման գործին այսօր հայտարարում են, որ «Շրջանառության մասին ՀՀ օրենք»-ը կվտանգի շատ մանր ու միջին տնտեսվարողների գործունեությունը:
Բանը նրանում է, որ բոլորն անխտիր ասում են, թե իրենք շատ հաճախորդների ապրանքը պարքով են տալիս՝ հետագայում գումարը ստանալու ակնկալիքով, իսկ տոնավաճառներից միանշանակ ավելի շատ մարդիկ են օգտվում, քան բոլոր բրենդային խանութները միասին վերցված (Հայաստանում ախքատությունը 32.5 տոկոս է. ԱՎԾ):
Այսինքն՝ ինչպես մարդիկ պարտքով հարսանիք, ծնունդ, կնունք են անում, այնպես էլ հագուստ են գնում և եթե այս տեմպերով շարժվենք, 2019-ին կհավասարվենք 1990-ի սոցիալտնտեսական իրավիճակին:
Տիրայր Մուրադյան