Ֆուտբոլի Եվրոպայի առաջատար ազգային առաջնություններում ավարտվեց հերթական տուրը:


Անգլիայի առաջնությունում շարունակում է վստահ հանդես գալ Լոնդոնի ՙՙՉելսին՚՚: Այս անգամ ՙՙազնվականները՚՚, լոնդոնյան դերբիում, հաղթանակ տարան ՙՙԱրսենալի՚՚ նկատմամբ ու 7 խաղից հետո՝ 19 միավորով, վստահ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:


ՙՙԱրսենալը՚՚, ինչես և մյուս գրանտ ակումբըՙՙԼիվերպուլը՚՚, ընդամենը 10 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակի միջնամասում է:


Առաջնության ֆավորիտները մյուս տուրում՝ հոկտեմբերի 18-ին, հյուրընկալվելու են ՙՙԿրիստալ Փէլասին՚՚:


Մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում՝ անցյալ տարվա չեմպիոն ՙՙՄանչեսթեր Սիթին՚՚ է՝ 14 միավորով:


ՙՄանչեսթրցիներն երեկ արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել են ՙՙԱսթոն Վիլլային՚՚, ընդ որում՝ գնդակները խփելով վերջին տաս րոպեներին:


ՙՙՍիթիի՚՚ ֆուտբոլիստները հաջորդ տուրում հյուրընկալելու են ՙՙՏոտտենհեմի՚՚ ֆուտբոլիստներին:


ՙՙՍաութհեմթոնն՚՚ երրորդ տեղում է՝ 13 միավորով: վերջին տուրում այս ակումբի ֆուտբոլիստները նվազագույն հաշվով զիջել են ՙՙՏոտտենհեմին՚՚:


ՙՙՍաութհեմթոնի՚՚ ֆուտբոլիստները հաջորդ տուրում ուժերը չափելու են ՙՙՍանդերլենդի՚՚ հետ:


ՙՏոտտենհեմը՚՚, ՙՙՄանչեսթեր Յունայթեդը՚՚ և ՙՙՍուենսի Սիթիթն՚՚ վաստակել են 11-ական միավոր:


ՙՙՄանչեսթերն՚՚ երեկ առավելության է հասել ՙՙԷվերթոնի՚՚ նկատմամբ՝ 2:1:


Հաջորդ տուրում գրանդ ակումբն ուժերը չափելու է ՙՙՎեստ Բրոմվիչի՚՚ հետ:


Յոթ տուրից հետո՝ ռմբարկուների աղյուսակը ինը գնդակով գլխավորում է ՙՙՉելսիի՚՚ հարձակվող Դիեգո Կոստան:


Իսպանիայի առաջնության միանձնյա առաջատարն է ՙՙԲարսելոնան՚՚՝ յոթ տուրից հետո վաստակելով 19 միավոր: Կատալոնացիներն առայժմ ոչ մի գնդակ բաց չեն թողել. թիմի դարպասապահ Կլաուդիո Բրավոն նոր ռեկորդ է գրանցել Իսպանիայի առաջնությունում:


Վերջին տուրում, ՙՙԲարսելոնան՚՚ արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ է ուղարկել ՙՙՌայո Վալեկանոյի՚՚ դարպասը:


Հոկտեմբերի 18-ին կատալոնացիները հյուրընկալելու են ՙՙԷյբարին՚՚:


Երկրորդ տեղում, 17 միավորով, ՙՙՎալենսիան՚՚ է, որը խիստ սկզբունքային խաղում 3:1 հաշվով հաղթեց Մադրիդի ՙՙԱտլետիկոյին՚՚:


Հաջորդ տուրոմ վալենսիացիներրը կհյուրընկալվեն ՙՙԴեպորտիվոյին՚՚:


ՙՙՍևիլյայի՚՚ ֆուտբոլիստները վաստակել են 16 միավոր ու երրորդ տեղում են:


Ժամեր առաջ, նրանք 4:1 հաշվով ջախջախել են ՙՙԴեպորտիվոյին՚՚: երկու գոլի հեղինակ է դարձել Ստեֆան Մբիան:


Հոկտեմբերի 19-ին ՙՙՍևիլյան՚՚ կհյուրընկալվի ՙՙԷլչեին՚՚:


Հրաշալի մարզավիճակում էՙՙՌեալը՚՚. վերջին խաղում մադրիդցիները հինգ անպատասխան գնադակ ուղարկեցին Բիլբաոյի ՙՙԱտլետիկի՚՚ դարպասը. երեք անգամ աչքի ընկավ Կրիշտանու Ռոնալդուն, երկու անգամ՝ Կարիմ Բենզեման:


ՙՙՌեալը՚՚ չորրրոդ տեղում է՝ 15 միավորով, ու հաջորդ տուրում հյուրընկալվելու է ՙՙԼևանտեյին՚՚:


Ռմբարկուներիի ցուցակը գլխավորում է Ռոնալդուն՝ 13 գնդակով:


Իտալիայի վեցերորդ տուրում կայացել է առաջատարների՝ ՙՙՅուվենթուսի՚՚ ու ՙՙՌոմայի՚՚ հանդիպումը:

Դրամատիկ պայքարում հաղթել են թուրինցիները՝ 3:2 հաշվով: Տանտերերից երկու գնդակի հեղինակ է դարձել Կարլոս Տևեսը:


Վեց խաղ, նույնքան հաղթանակ. առաջատարը ՙՙՅուվենթուսն՚՚ է, երեք միավոր պակաս ունի ՙՙՌոման՚՚:


Հաջորդ տուրում թուրինցինեը կհյուրընկալվեն ՙՙՍասսուոլոյին՚՚, իսկ մայրաքաղի թիմը կընդունի ՙՙԿիևոյին՚՚:


14 միավոր ունի երրորդ տեղում ընթացող ՙՙՍամպդորիան՚՚: Սամպդորիացիները վերջին տուրում հաղթել են ՙՙԱտալանտային՚՚:


ՙՙՈւդինեզեն՚՚ միայն վերջին րոպեին բաց թողեց հաղթանակը՝ ՙՙՉեզենայի՚՚ հետ խաղում, սակայն չորրորդն է՝ 13 միավորով:


Հաջորդ խաղում այս թիմը հյուրընկալվելու է ՙՙՏորինոյին՚՚:


ՙՙՄիլանը՚՚ 2:0 հաշվով հաղթել է ՙՙԿիևոյին՚՚ ու հինգերորդ հորիզոնականում է: Խիստ անհաջող է հանդես գալիս ՙՙԻնտերը՚՚՝ ՙՙՖիորենտինայից՚՚ կրած խոշոր պարտությունից հետո հանգրվանելով տասներորդ հորիզոնականում:


Ռմբարկուն Կարլոս Տևեսն է՝ ՙՙՅուվենթուսից՚՚՝ 6 գնդակ:

 

 


Սուրեն Սուրենյանց