√ Մի համեմատեք ձեր կյանքն ուրիշների կյանքի հետ: Դուք գաղափար չունեք, թե ինչ են նրանք վերապրել և ինչի միջով են անցել:
√ Մի պահեք նեգատիվ մտքեր և առարկաներ, որոնք դուք կարող եք կառավարել: Դրա փոխարեն ներդրեք ձեր ուժերը դրական ներկայի մեջ:
√ Մի բան անելիս ճանաչեք ձեր սահմանները:
√ Մի դատեք ձեզ չափից շատ խիստ:
√ Մի ծախսեք ձեր թանկագին ժամանակը բամբասանքների վրա:
√ Ավելի շատ երազեք:
√ Նախանձը ժամանակի դատարկ ծախս է: Դուք արդեն ունեք այն, ինչ ձեզ պետք է:
√ Մոռացեք անցյալի խնդիրները:Ամեն վայրկյան մի հիշեցրեք ձեր սիրելիին անցյալի սխալները: Դա կփչացնի ձեր ներկա երջանկությունը:
√ Կյանքը շատ կարճ է, որպեսզի ծախսեք այն ատելության վրա: Մի ատեք մյուսներին:
√ Ոչ ոք պատասխանատու չէ ձեր երջանկության համար, բացի ձեզանից:
√ Հասկացեք, որ կյանքը դպրոց է և դուք այստեղ եք այն ճանաչելու համար: Խնդիրներն ուղղակի ուսումնական ծրագրի մի մասն են, որոնք հայտնվում են և անհայտանում, ինչպես երկրաչափության խնդիրները: Բայց դրանցից քաղած դասերը դուք կարող եք հիշել միշտ:
√ Ավելի շատ ժպիտ և ուրախություն:
√ Պարտադիր չէ, որ դուք հաղթող դուրս գաք բոլոր վեճերից: