Մեծ հաճույքով լսեցի Միխայիլ Խոդորկովսկու հարցազրույցը ՙՙԱմերիկայի ձայնին:
Երկու դիտարկում եմ ուզում անել:
Ռուսական հասարակության մեջ ինչքան շատ լինեն նման մտածողություն ու գաղափարներ ունեցող մարդիկ՝ այնքան կայացած ու ժամանակակից պետություն կլինի Ռուսաստանը:

 


Այդպիսի Ռուսաստանը կարող է ու կլինի Հայաստանի իրական դաշնակիցը. մեզ կկապեն ոչ թե կեղծ արժեքներն ու կարծրատիպերն, այլ՝ քաղաքակրթական ընդհանրությունը, Միասնական Եվորպայի մաս դառնալու համտեղ ձգտումը:

 


Այս հարցազրույցը մի հարց էլ ծնեց ինձ մոտ. ինչո՞ւ Հայաստանում չկա մի խոշոր գործարար, օլիգարխ, ով ունենա նման մտածողություն, արժեհամակարգ, աշխարընկալում:
Խոդորկովսկին մտածող մարդ է, արժեք ստեղծող: Մեր օլիգարխների միակ նապատակը՝ հարստություն դիզելն է, մարդկանց հպատակեցնելը: Հենց դրա համար՝ նրանցից շատերի համար հարազատ է հենց այսօրվա Ռուսաստանն՝ իր չեկիստական դրվածքով, ասիական մենթալիտետով...

 

 

 

 

 

Սուրեն Սուրենյանց