«Եթե փնտրում եք հոգու տոն ու իսկական խրախճան, ուրեմն այցելեք հունական հարսանիք, մասնակցեք հիշարժան հանդեսին և կհասկանաք, թե ինչ Է նշանակում ի սրտե ու անմնացորդ ուրախանալ»: Այսպես են սովորաբար հույները նկարագրում իրենց հարսանիքները, որոնք լի են հարյուրամյակների. նույնիսկ հազարամյակների վաղեմություն ունեցող ավանդույթներով:


Այդ ավանդույթների համաձայն՝ նշանադրությունը կարող էր տեղի ունենալ հարսանիքից մի քանի ամիս կամ նույնիսկ մեկ տարի առաջ: Սրա նպատակը հարսի ու փեսայի ծնողների միջև ամուսնական պայմանագրի ստորագրումն էր, որը պարտադիր իր մասնակցությամբ պատվում էր հոգևոր դասի ներկայացուցիչը՝ քահանան: Տոնախմբության գլխավոր մասն անց էր կացվում հարսի տանը (պայմանագրի ստորագրումը, ամուսնական մատանիների փոխանակումը, բուն նշանադրությունը), բայց կարող էր ավարտվել նաև փեսայի տանը: Նշանադրվելու պահից փեսան իրավունք ուներ երբեմն այցելելու իր ապագա կնոջը, բայց չէր կարող նրա հետ մենակ մնալ: Ու եթե կողմերը խախտում էին սահմանված կարգը, ապա նրանց նշանադրությունը հայտարարվում էր անվավեր:


Ամուսնական մատանիները հարսն ու փեսան մինչև պսակադրության պահը կրում են աջ ձեռքին: Ու միայն հարսանիքի օրը եկեղեցում քահանայի կրկնակի օրհնությունից հետո մատանիները գրավում են իրենց իսկական տեղը:

 


Շարունակությունն՝ այստեղ