Այսօր քաղաքապետարանը հյուրընկալել էր մայրաքաղաքի մանկավարժներին՝ շնորհավորելու ուսուցչի տոնի առթիվ:


Վաստակաշատ մի շարք մանկավարժներ, իմ կողմից պարգևատրվել են «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալներով, ինչպես նաև երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի և մասնագիտական անձնվեր գործունեության համար կրթական և մշակութային օջախների մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով ու շնորհակալագրերով:


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, սիրելի ուսուցիչներ, և մաղթում նոր սերունդներ կրթելու և դաստիարակելու ուժ և կորով: Մենք սիրում ենք ձեզ և հպարտանում:

 

 

 


Տարոն Մարգարյան