Facebook-ը մտադիր է զբաղվել նաև առողջապահության ոլորտում: Սոցցանցը պատրաստվում է առաջիկայում ստեղծել այսպես կոչված աջակցման համայնքներ, որտեղ կմիավորվեն տաբեր հիվանդություններ ունեցող մարդիկ: Նրանք հնարավորություն ունենան նմանատիպ խնդիրներով տառապող մարդկանց հետ շթվել և թուլանալ, կիսվել իրենց պրոբլեմներով և ստանալ խորհուրդներ:
Facebook-ի մեկ այլ նախաձեռնությամբ նաև ստեղծվելու են պրոֆիլակտիկ խմբեր, որտեղ կաշխատեն համապատասխան մասնագետներ: Նրանց նպատակն է լինելու ֆեյսբուքյան օգտատերերին աջակցել առողջ ապրելակերպ վարելու հարցում:
Սոցցանցի ղեկավարությունը իր այս նախագիծը իրականացնելու համար արդենիսկ հանդիպումներ է ունեցել մի շարք մասնագետների և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հետ: