Ես գժվում եմ, երբ տեսնում եմ 80 կամ 70 անց զույգերի՝ տատիկ պապիկներին զբոսնելիս: Հագնված իրենց հին, բայց շա~տ կոկիկ ճաշակով ռետրո հագուստներով, խնամված կոշիկներով: Երբ տատիկը բռնած է պապիի ձեռքից,, ժպտերես, բարի կնճիռներով:
45 թիվ ապրած, 45-ից հետոյի սովը ապրած: Քայլում են պուրակների արահետով, բայց պատերազմ չապրած նորագույն սերունդը իրենց չի նկատում, ափսոս որ չի նկատում, քանի որ իրենք զբաղված են թեքստ անելով իրենց այֆոնների աշխարհում, որտեղ սով չկա, հնամաշ ու խնամված հագուստներ չկան:
Արշակ Հակոբյան