Սիրիա-թուրքական սահմանին՝ Հալեպի նահանգի հյուսիսային քրդաբնակ Այն ալ-Արաբի շրջանում (քրդական անվանումը Քուբանի) «Իսլամական պետության» (ԻՊ) և քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի միջև մղվող մարտերը քրդերի համար կենաց և մահու նշանակություն ունեն. զենքը ձեռքներին պայքարում են բոլոր նրանք, ովքեր դրա հնարավորությունն ունեն:

 


Մինչդեռ շուրջ երկու շաբաթ շարունակվող ռազմական գործողություններում, ցավոք, առավելությունն ակնհայտորեն ծայրահեղականների կողմն է, ովքեր ավերում են մասամբ ամայացած քրդական բնակավայրերը, դաժանորեն սպանում հազվադեպ գերի ընկած խաղաղ բնակիչներին. շրջանի բնակչությունը հիմնականում լքել է սեփական բնակավայրերը, շուրջ 160 հազար մարդ հատել է սիրիա-թուրքական սահմանը:
Նկարներում ԻՊ-ի դեմ մարտնչող քուրդ կանայք են՝

 

 

 

 

 

 

 

 

Արմեն Պետրոսյան