1. Սոցիալակն ցանցերում
2012 Բրիտանական Headstream Consulting ընկերությունը հետազոտություն է անցկացրել՝ պարզելու հայտնի բրենդների ակտիվությունը սոցիալական ցանցերում: Այս ցուցանիշով սակայն ահեղ մրցակիցները զգալիորեն հետ են մնում: Այդ ցուցակում Կոկա-կոլան 31-րդ տեղում էր, իսկ Պեպսին՝ միայն 52-րդը: 28.01.2014-ի դրությամբ Կոկա-Կոլայի ֆեյսբուքյան էջի լայքերի քանակը կազմում է 79,111,417 , իսկ ահա Պեպսիի էջը հավանել է 31,364,394 մարդ:
2. Արժեքները
Երկար տարիներ Coca-Cola-ն գլխավորում էր այս ցուցակը: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2011 թվականին, «Կարմիրների» արժեքն այդ ժամանակ կազմում էր 70 մլրդ դոլար: Մինչ դեռ, նույն տարում Pepsi-ն միայն 23-րդն էր, զիչելով մրցակցի 5 անգամ՝ 14 մլրդ: Անցնող՝ 2013 թվականի ամփոփ աղյուսակում մրցակիցները ապահովեցին հետևյալ ցուցանիշները.
5. Coca-Cola – $ 78 415 մլն
75. Pepsi – $ 12 029 մլն
3. Շուկաները
Այստեղ Կոկա-Կոլան ևս բացահայտ առավելություն ունի: Ներկայումս ԱՄՆ շուկայում նրանք զբաղեցնում են շուկայի 42,7%-ը, իսկ Պեպսին՝ 30,8: Կոկա-կոլան մրցակցին գերազանցում է նաև աշխարհում: Համեմատության համար նշենք, որ ամբողջ հասույթի 75%-ը նրանք վաստակում են Ամերիկայից դուրս, մինչդեռ Պեպսիի պարագայում այդ թիվը կազմում է 48%: Ընդ որում, Կոկա-կոլան ազդեցիկ բրենդ է համարվում անգամ երրորդական կարգի երկրներում: Պեպսին մրցակցին գերազանցում է միայն Հնդկաստանում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, Դոմենիկյան Հանրապետությունում, Գվատեմալայում և Կանադական 5 պրովինցիաներում:
Սանասար Կարապետյան