Ադրբեջանում 2013-ի օգոստոսի 8-ին գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից այսօր գիշեր վերադարձել է հայրենիք:
Բառերով հնրավոր չէ նկարագրել այն հույզերը, որ կային Հակոբի ու նրան դիմավորողների մոտ. ոչ մի տաղանդավոր գրիչ դա ունակ չէ անել:
Հակոբն արդեն հայրենիքում է ու դա ամենակարևորն է ու շատ կուզեի, որ մենք՝ մեր ավելորդ հարցասիրությամբ, չքրքրենք նրա կյանքի այն ողբերգությունն, որ գերություն է կոչվում, մարդու մոտ չթարմացնենք ստորացման ու նվաստացման ցավը:
Չեմ էլ ուզում, որ Հակոբի թեմայով դիսկուրս լինի. ոմանք կոգևորվեն ու կհիշեն ադրբեջանցի մայրերին, մյուսները գուցե մեղադրեն Հակոբին՝ տաքուկ Երևանում իրենցից մտացածին ռազմագերի, ավելի ՙՙպինդ՚՚ ռազմագերի պատկերացնելով:

 


Այսօր բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինեն մեր երկրի հեռանկարի ու խաղաղության հարցերը:
Նեղ օրեին մեզ հասնում են հենց այն միջազգային կառույցները, որոնց ազգովի չենք սիրում ու ամեն քայլի ՙՙհերոսաբար՚՚ դիմակայում ենք նրանց ՙՙդավադրություններին՚՚: Նույն Հակոբին հայրենիք վերադարձրին հենց այդ ՙՙդավադիր՚՚ կառույցները:
...Բայց մենք վազում ենք Եվրասիական տնտեսական միություն, որն իրականում՝ սլավոնա-թուրքական դաշինք է՝ Ադրբեջանին զինող Ռուսաստանով, Ալիևի ընկեր Նազարբաևով, Նազարբաևի ընկեր Բատկայով:

 

 

 


Նրանց ՙՙօգնությամբ՚՚ է, որ պատանդի կարգավիճակում հայտնվում են Հակոբները ու էն ՙՙդավադիրների՚՚ ջնաքերով է, որ նույն այդ Հակոբները վերադառնում են Հայաստան:
Բայց մենք շարունակելու ենք ազգովի օրհնել ՙՙէն սհաթը՚՚, որովհետև մեր պատկերացրած հերոսը գաղթականն է՝ տնից վտարված, նոր տուն ունենալու հույսը կորցրած....

 

 

 

 

Սուրեն Սուրենյանց