Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է 2016 թվականից իր մարզաշապիկի վրայից հանել տիտղոսային հովանավորի գովազդը։ Հենց այդ տարի է ավարտվում «Qatar Sports Investment» կազմակերպության հետ պայամանագրի ժամկետը, հայտնում է «Mundo Deportivo»՝ հղղում անելով «Catalunya Ràdio»–ին։
Մոտակա ժամանակահատվածում «կապտանռնագույնների» ղեկավարությունը կքննարկի այս որոշման ֆինանսական կողմերը, ինչպես նաև կդիտարկի քաթարյան կազմակերպության հետ համագործակցելու այլ տարբերակներ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» պատմական ավանդույթն էր համարվում ակումբի մարզաշապիկին հովանավորչական գովազդ չտեղադրելը, ինչը սակայն ֆինասական ծանր վիճակի պատճառով 2011 թվականից խախտվեց։ Մինչ այդ, 2006–2011թթ. ընթացքում կատալոնացիների մարզաշապիկին պատկերված էր երեխաների պաշտպանության ֆոնդի (UNICEF) լոգոն։
Ֆուտբոլային հասարակություն