1. Աստվածաշունչ
Աշխարհի ամենավաճառվող և կարդացվող գիրքն, իհարկե, Աստվածաշունչն է: Նրա տպաքանակը ներկայումս կազմում է 6 միլիարդ օրինակ, եթե հաշվել այցյալ դարի սկսզբից և չհաշվելով թանկարժեք ձեռագրեր օրինակները: Որոշ տվայլներով ամեն վայրկյան տպագրվում է մեկ օրինակ: Աստվածաշնչի առաջին անգլալեզու տպագիր հրատարակությունը հրատարկվել է 1538թ.-ին:
2 Մաո Ցզե-Դունի մեջբերումները
Հեղինակ ՝ Մաո Ցզե-Դուն
«Մեջբերումների» տպաքանակն, իհարկե, բավականին զիջում է Աստվածաշնչին, սակայն նույնպես հարգանք է ներշնչում՝ մոտ 900 մլն տպագիր օրինակ: Արևմուտքում այս գիրքն ավելի հայտնի է որպես «Կարմիր գրքույկ», քանի որ հրատարակվում է կարմիր կազմով: Առաջին անգամ այն հրատարակվել է 1966թ.-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:
3. Մատանիների տիրակալը
Հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Երրորդ տեղում է «Մատանիների տիրակալի» երեք մասերը, որոնք ավանդաբար հրատարկվում են մեկ մեծ հատորով: Վերջին տվյալներով գրքի տպաքանակը կազմում է 100 մլն օրինակ: Համաշխարհային քվեարկության արդյունքում այն համարվել է ֆենթեզի ժանրում 20-րդ դարի լավագույն գիրքը:
4. Գինեսի ռեկորդների գիրք
«Գինեսի ռեկորդների գրքի» տպաքանակը կազմում է 100 մլն օրինակ, իսկ թողարկվում է այն ամեն տարի սկսած 1955թ.-ից: Զարմանալի է, բայց հենց թողարկման առաջին տարվա ընթացքում վաճառվել է ավելի քան 5000 օրինակ:
5. Փոքրիկ իշխանը
Հեղինակ ՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
«Փոքրիկ իշխանը» առաջին անգամ հրատարակվել է 1943թ.-ին և միանգամից հռչակ է ձեռք բերել: Անտուան դը Սենտ-Էքզյուպերին ասում էր, որ այդ գիրքը երեխաների համար է, բայց լուրջ գաղափարների մասին: Մեջբերում. «Չե որ բոլոր մեծահասակները սկզբից երեխաներ են եղել, բայց նրանցից քչերն են դրա մասին հիշում»:
Սանասար Կարապետյան