Ուրեմն ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը մեկնաբանում է, թե ինչու ԲՀԿ պատգամավորները չեն մասնակցել Արտահերթ ԱԺ նիստին ու իր խոսքում ասում է, որ պատգամավորներից 5-6 հոգին գործուղման են եղել մնացածն էլ տեխնիկական պատճառներով չեն կարողացել գնալ:
Եթե չեմ սխալվում ԲՀԿ-ն ունի 37 պատգամավոր, բարդ տեխնիկական ու մաթեմաթիկական հաշվարկներից հետո (37-6=31) պարզ է դառնում, որ 31 հոգի ինչ-որ գերբնական ուժի պատճառով տեխնիկական խնդիրներ են ունեցել ու չեն գնացել նիստին: Ասենք մեքենաններն էր փչացե՞լ բոլորի մոտ, թե՞ մութ էր ու հասնելն անհանարին էր:
Հ.Գ. նրանք չեն ներկայացել այն արտահերթ նիստին, որը վերաբերվում է «Շրջանառության Հարկի» օրենքին:
Հ.Գ.Գ Հետևությունները թողնում եմ ՁԵԶ:
Էդգար Խաչատրյան