Օնտակե հրաբուխը ժայթքել է շաբաթ օրը: Այն շուրջ 46 մարդու կյանք է խլել: Հրաբխի անսպասելի ժայթքումը հանկարծակիի է բերել հարյուրավոր զբոսաշրջիկների և լեռնագնացների, ովքեր այդ ժամանակ լեռան լանջին են եղել: Շուրջ 100 մարդ հասցրել են ներքև իջնել, մյուսները ստիպված են եղել ապաստան գտնել սարի վրա: Նրանց մեծ մասն արդեն տարհանվել է փրկարարների օգնությամբ: Որոշները ծանր վիճակով հոսպիտալացվել են: Սարի վրա մնացած մարդկանց հստակ թիվը հայտնի չէ: Ենթադրվում է, որ այնտեղ դեռևս 10-20 մարդ կա: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ընդմիջումներով՝ հրաբխի ակտիվության շարունակման պատճառով: