Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել Թուրքիայի կողմից անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու լիազորություն տվող նախագիծը: Եթե նախկինում Սիրիայի և Իրաքի մասով ընդունվել էին առանձին նախագծեր, ապա այժմ դրանք միավորված են մեկ ամբողջականի մեջ: Այս նախագիծը Թուրքիայի զինված ուժերին լիազորում է իր սահմաններից դուրս' տվյալ պարագայում Սիրիայում և Իրաքում, իրականացնել ռազմական գործողություններ: Այս նոր նախագծով ի տարբերություն նախորդների' հնարավորություն է տրվում առաջին անգամ օտարերկրյա ռազմական ուժեր տեղակայել Թուրքիայի տարածքում: Խորհրդարանի հաստատմանն ուղարկված նախագծում որպես սպառնալիք ներկայացնող ահաբեկչական կառույցներ են նշված «Քրդստանի բանվորական կուսակցությունն» ու «Իսլամական պետությունը»:

 

 

Լևոն Հովսեփյան