Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, դուրս գալով փոխարինման Չեմպիոնների լիգայի խմբային երկրորդ փուլի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում (2:3), իր 143-րդ հանդիպումն է անցկացրել եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում:
Մինչ այս, ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին, ով մասնակցել էր 142 հանդիպման:
Նշենք նաև, որ «Կապտանռնագույնների» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Անդրես Ինյեստան իր 100-րդ խաղը անցկացրել Չեմպիոնների լիգայում:
Ֆուտբոլային հասարակություն