Սեպտեմբերի 30-ին «Գաֆեսճեան» քանդակների պարտեզում կայացավ «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը: «Այս տարի առաջին անգամ է անցկացվում, բայց արդեն ամեն տարի կշարունակվի այն»,-ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը(Մրո):
Նպատակը ազգագրական երգը պահպանելն ու տարածել է:
Մասնակցում էին 11 խումբ' «Ակունք», «Կարին», «Մարաթուկ», «Սաուն», «Վան», «Մշո հավքեր», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Վերադարձ» պարային խմբերը և «Մենք ենք, մեր սարերը» համույթն Արցախից:
«Առաջին անգամ է նման փառատոնը բացօթյա անցկացվում, ցավոք սրտի»,-ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը:
Փառատոնի ընթացքում Բացի երգից ու պարից փոքրիկ տեսաֆիլմերով անդրարարձան Հայրիկ Մուրադյանին, Ստեփան Պողոսյանին, Մարո Մուրադյանին, Ժորա Հակոբյանին և մյուս երախատավորներին:
Փառատոնը կայացավ Մշակորյթի նախարարության և քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը
Լուիզա Ավագյան