Էբոլա տենդով վարակվածների և մահացածների թիվը շարունակվում է աճել: Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալով, մահացածների թիվը հասել է 3091-ի, իսկ վարակվածների թիվը հատել է 6574-ը: Վարակվածների ու մահացածների ամենամեծ քանակը բաժին է ընկել Լիբերիային: Այստեղ տենդի դեմ պայքարը բոլոր մեթոդները անհաջողության են մատնվում:

 

 


Մահացու հիվանդության դեմ պայքարի նպատակով Արժույթի միջազգային հիմնադրամը 130 միլիոն դոլար է հատկացրել Լիբերիայի, Սիերա-Լիոնեյի և Գվինեայի իշխանություններին, էբոլայի դեմ պայքարի նպատակով: Առողջապահության Համաշխարհային կազմակերպության հաշվարկով նոյեմբերին էբոլայով վարակվածների թիվը կհասնի 20 հազարի: