Վանք գյուղում էի: Գիշեր էր: Հյուրանոցի պատշգամբում նստած եմ, հանկարծ գիշերային լռության մեջ խոսակցության ձայներ լսեցի: Երկու տղամարդ էին խոսողները: Մեկի ձայնը ջահելի էր , ասում է.
- Հեր ջան, դե բանակից վերադարձել եմ, պսակվել եմ ուզում:
Հայրը , թե.
- Տղա ջան, մի կով ու մի հորթ է ունեցածս, համբերիր էդ հորթը կով դառնա, որ էն կովը ծախեմ, գոնե մատանի առնեմ, փող ունենանք:
Լսեցի, աչքերս լցվեցին, շատ հուզվեցի, հենց այդ պահին գլխումս ծագեց հայկական մեծ հարսանիք կազմակերպելու գաղափարը...
Ես մի բան գիտեմ, որ ամենամեծ զենքը քանակն է, մենք ուրիշ ճար չունենք, պիտի շատանանք...
ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
...Այսպիսի հարսանիք կարող էր կազմակերպել միայն հանճարեղ մարդը և այդ հանճարեղ մարդը իր համախոհներով՝ Լևոն Հայրապետյանն է:
Եթե այս ավանդույթը շարունակվի, մեր պետականությունը գնալով կհզորանա, մենք կդառնանք անվերջանալի... Փառք , Լևոնին...
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Վրեժ Հովսեփյան