Լուրեր են տարածվում, որ Եռյակի առաջին՝ Աբովյանի հանրահավաքից հետո, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն արժանացել է ՙՙպատժամիջոցների՚՚, ավելի ստույգ՝ ԲՀԿ-ում հասկացրել են, որ իրենց ուժերով կազմակերպված հանրահավաքներում Արամը ՙՙանցանկալի անձ՚՚ է՝ իշխանությանն ուղղված իր վիրավորական ելույթներով:
Այս լուրերն ավելի արժանահավատ թվացին այն բանից հետո, երբ Մանուկյանը մարզային մյուս հանրահավաքներում չերևաց հարթակում, ելույթներ չունեցավ:
Այսօր ԲՀԿ անդամ Ստփան Մարգարյանը հերքել է այդ լուրերն ՝ ավելի շատ հաստատելով դրանց իսկությունը:
ՙՙԻ՞նչ է նշանակում քննադատել են ԲՀԿ-ում, Արամ Մանուկյանը ԲՀԿ անդամ չէ, որ քննադատեն, քննադատելը եղել է այն, որ ընդամենը ԲՀԿ-ից կարծիքներ են հնչել, որ այնքան էլ հաճելի բան չէր, բայց չեմ կարծում, որ Արամը… ուղղակի այդպես ստացվել է, նա որպես անձնավորություն այդպիսին չէ՚՚-, ասել է նա:
Հակացա՞ք, Արամին չեն քննադատել, ուղղակի մի քանի օրով ՙՙանկյուն՚՚ են կանգնեցրել՝ հասկացնելու համար, որ իր արածը ՙՙհաճելի բան չէր՚՚....
Սուրեն Սուրենյանց