Ասում են՝ Բաշար ալ-Ասադի մորեղբորորդի, բրիգադի գեներալ Հաֆիզ Մախլուֆը, ով սեպտեմբերի 9-ին ազատվել էր Սիրիայի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից և հիմնականում պատասխանատու էր մայրաքաղաք Դամասկոսի անվտանգության համար, ընտանիքի հետ միասին հեռացել է երկրից Կիև՝ հետագայում Բելառուսում հաստատվելու նպատակով. ասում են նաև, որ Մախլուֆի՝ Սիրիայից հեռանալու իրական պատճառը նախագահ ալ-Ասադի հետ ունեցած լուրջ վեճն է եղել:


Պետք է նշել նաև, որ Հաֆիզ Մախլուֆը և նրա եղբայր Ռամի Մախլուֆը Սիրիայի ամենահայտնի գործարարներից են, իսկ նրանց հորը՝ 80-ամյա Մուհամադ Մախլուֆին այլ կերպ անվանում են «Պարոն 10%». վերջինը ներկայում մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանում: Ասում են՝ Հաֆիզը ևս ցանկանում էր միանալ հորը, սակայն Ռուսաստանը հրաժարվել է նրան մուտքի արտոնագիր տրամադրել, ինչի պատճառով էլ նա որոշել է հաստատվել Բելառուսուում:

 

 

Արմեն Պետրոսյան